ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Էս 7 տարվա մեջ գոնե մի հավաբուն սարքած կա՞ք

Էս 7 տարվա մեջ գոնե մի հավաբուն սարքած կա՞ք
04.03.2025 | 14:49

Կարդում եմ՝ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին Զելենսկին զրկել է Ուկրաինայի միջազգային կարգի սպորտի վարպետի կոչումից: Կալաձեն կոչումը ստացել էր, երբ Կիևի «Դինամո»-ի կազմում երեք անգամ Ուկրաինայի գավաթ է նվաճել: Որոշումը, վստահաբար, մանր քաղաքական է, ո՛չ Կիևի «Դինամո»-ն, ո՛չ էլ Կալաձեն չդադարեցին չեմպիոն լինելուց:

էս լուրը կարդալիս հիշեցի 2018 թվականը, երբ էս մեր մանր մարդիկ եկան իշխանության, Գյումրու ավագանին բանկա-բութուլկաների անսամբլի որոշում կայացրեց՝ Ռոբերտ Քոչարյանին զրկելով Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից: Դրանով, իհարկե, իրականությունը չփոխվեց, որ Սովետի թվից հետո Գյումրու ամնամեծ շինարարությունը, Աղետի գոտուց ի վեր եղել է Քոչարյանի օրոք, նրա ջանքերով, նրա ցուցումով ու անմիջական վերահսկողությամբ:

Կոչումից զրկելով՝ սա էլ չջնջվեց, չէ՞:

Նույն որակի իշխանություն են Զելենսկին ու Նիկոլը, թիմերն էլ՝ փոքրիկ մարդու բարդույթով տառապողներ, որոնք իրենց թերարժեքության բարդույթը փորձում են հաղթահարել լեռից քար պոկելով:

Բայց հետաքրքիր է, հեսա 7 տարին կլրանա, որ Քոչարյանին զրկել եք Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից, էս 7 տարվա մեջ գոնե մի հավաբուն սարքած կա՞ք: Ի դեպ, անգամ Քոչարյանին էդ կոչումից զրկելը տեղի ունեցավ իր ժամանակ կառուցած քաղաքապետարանի շքեղ շենքում:

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 2511

Մեկնաբանություններ